Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել Է, որ աղոթքի ժամանակ երբեմն ննջում Է

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել Է, որ աղոթքի ժամանակ երբեմն ննջում Է

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 31-ին խոստովանել Է, որ աղոթքի ժամանակ երբեմն ննջում Է: Այս մասին 80-ամյա քահանայապետը հայտնել Է Իտալիայի TV2000 կաթոլիկական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես մի քանի անգամ ննջել եմ աղոթքի ժամանակ: Նույն բանն Է տեղի ունեցել նաեւ լիզյոցի սուրբ Թերեզայի հետ. նա ասում Էր, թե Տերը սիրում Է, երբ ինքը ննջում Է»,- պատմել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Նա նշել Է, որ իր համար դա «Աստծու անունը սրբագործելու եւ նրա ձեռքերում քեզ երեխա զգալու բազմաթիվ եղանակներից մեկն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում