ԱԺ փոխնախագահն Արցախի հարցին կրոնական բնույթ հաղորդելն անթույլատրելի է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի ժողովուրդն ունի խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունք նույնքան, որքան տարածաշրջանային այլ երկրների բնակիչները։ «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մեր գերխնդիրը եղել ու մնում է Արցախի հարցի արդար կարգավորումը։ Երբ ասում ենք արդար կարգավորում, նկատի ունենք խաղաղ կարգավորումը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ու միջազգային բոլոր այն նորմերին համապատասխան, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա բնորոշմամբ՝ «առանց աստվածատուր ինքնորոշման իրավունքի իրացման, չենք կարող հասնել տարածաշրջանային խաղաղության»։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը հարգելու փոխարեն, քարոզում են կրոնական անհամերաշխություն ու փորձում Արցախյան հակամարտությանը տալ կրոնական երանգ։ «Մեզ համար Արցախյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելն անթույլատրելի ու դատապարտելի է»,-նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ Հայաստանը խաղաղության ջատագով է, ինչի ապացույցն էլ բարիդրացիական հարաբերություններն են արաբական երկրների ու սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպմամբ, ընթանում է տարածաշրջանային խաղաղության թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում են խոսնակներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա