Գեղարքունիքի մարզում ընդլայնվում են սխտորի ցանքատարածությունները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հոկտեմբերի վերջին տասնօրյակում ընթանում են սխտորի ցանքի աշխատանքները, որոնք տարեցտարի ավելի շատ ցանքատարածքներ են ընդգրկում շուկայում պահպանվող բարձր գների արդյունքում:

Սխտորի ցանքերն ավելի շատ տարածքներ են այժմ զբաղեցնում Նորակերտ, Մեծ Մասրիկ եւ Փոքր Մասրիկ համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորակերտի, Մեծ Մասրիկի եւ Փոքր Մասրիկի գյուղապետարաններից, սխտորի ցանքերն իրենց համայնքների տնտեսություններում արդեն հասնում են մի քանի տասնյակ հեկտարների:

«Սխտորի ցանքն արդեն ավարտին է մոտենում Նորակերտում: Գրեթե բոլոր տնտեսությունները ցանք են կատարել իրենց տնամերձերում, հիմնականում՝ ձեռքով: Շուկայում պահպանվող բարձր գինը՝ 1000-1500 դրամ, շահագրգռում է տնտեսություններին, որ ընդարձակեն սխտորի ցանքերը: Ով շահ է ստացել այս տարի, կրկնապատկել կամ ավելի է շատացրել ցանքը, որ եկող տարի ավելի մեծ շահույթ ստանա»,-պատմեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը:

Ի տարբերություն Նորակերտի՝ Մեծ Մասրիկում եւ Փոքր Մասրիկում սխտորի ցանքը դեռ շարունակվում է: «Մեծ Մասրիկում նույնիսկ մեկը ձեռքի տեխնիկա է պատրաստել, որով սխտորի ցանք է կատարում ավելի մեծ հողակտորների վրա: Հոկտեմբերի 27-ի դրությամբ մեր գյուղում կատարվել է շուրջ 13 հեկտար սխտորի ցանք, եւս նույնքան էլ հավանական է, որ ցանվի: Սխտորի մշակությունն առանձնակի ջանքեր ու դժվարությունների հաղթահարում չի պահանջում, ինչպես կարտոֆիլի դեպքում: Ճիշտ է, սխտորի բերքատվությունը զիջում է կարտոֆիլին, սակայն ներկա շուկայական գնի պայմաններում շատ շահավետ է: Այս տարվա բերքը հիմնականում իրացված է:

Կարծում եմ, շուկայական բարձր գնի պայմաններում սխտորի արտադրությունը մեր մարզում նկատելիորեն կավելանա»,- ընդգծեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Էդիկ Պողոսյանը:

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ը Գավառ համայնքում  ամփոփվել է մրցանակաբաշխությամբ