Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի Մարմաշեն, Անի և Ախուրյան համայնքերում ակնկալվում են մրցակցային ՏԻՄ ընտրություններ

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի Մարմաշեն, Անի և Ախուրյան համայնքերում կայանալու են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններս խոշորացվող համայնքներ են, այդ իսկ պատճառով, արդեն իսկ հստակ է՝ պայքարը թեժ է լինելու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, Մարմաշենում առաջադված է 4 թեկնածու, իսկ Անիում ու Ախուրյանում՝ վեցական:

«Այս ընտրույթուններով 40 համայնքների միավորումով ձևավորվում է երեք համայնք, հենց սրանով էլ պայմանավորված ընտրությունները մրցակցային են: Համայնքների միավորումով, աշխատող համայնքապետի համար, գործելու լայն դաշտ է ստեղծվում, բայց չաշխատող համայնքապետի համար՝ խնդիրները բազմապատկվելու են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արամ Անտոնյանը:

Առաջադրված թեկնածուների մեջ չկա կին թեկնածու, շատ են համայնքերի նախկին ղեկավարները՝ միայն Մարմաշենում 4 թեկնածուից 3-ը տարբեր տարիների եղել են համայնքապետեր, մյուս 2 համայնքում նույնպես կան նախկին համայնքապետեր: Ներկայում ընթացքի մեջ է քարոզարշավը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում