Համապետական շաբաթօրյակը Գեղարքունիքում ընթանում է 537 կազմակերպությունների ներգրավվածությամբ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում հոկտեմբերի 21-ի առավոտվանից մեկնարկել է համապետական 3-րդ շաբաթօրյակը, որում ներգրավված են 537 կազմակերպություն եւ 244 միավոր տեխնիկա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Մաքուր Հայաստան ծրագրի իրականացման մարզային հանձնաժողովի» նախագահ Կարեն Հակոբյանը, համապետական շաբաթօրյակին մասնակցում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների ավելի քան վեց հազար աշխատակիցներ, դպրոցականներ եւ ուսանողներ:

«Մաքրվում են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, անտառամերձ ու անտառային տարածքները, աշխատանքներ են տարվում 5 աղբավայրերի փակման ուղղությամբ, որոնցից երկուսը՝ Վարդենիս քաղաքում, երկուսը՝ Ծովինար, 1-ը՝ Լուսակունք գյուղերում:Ճանապարհաեզրերից, հանգստյան գոտիների մերձակա տարածքներից, դաշտերում կամ բնակավայրից դուրս առաջացած աղբատեղիներից մաքրված աղբը բեռնվում եւ տեղափոխվում է գլխավոր աղբավայրեր:

Տեղերում համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկում են մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները: Առանձնակի ուշադրություն է սեւեռվում նախատեսված թվով աղբավայրերի փակման եւ հանգստյան եւ զբոսաշրջային գոտիներին մերձակա տարածքների մաքրման աշխատանքներին: Մարզում գույքագրված էր 138 աղբավայր, որից օրինական գործող են 29-ը:

Համապետական 2 շաբաթօրյակների ընթացքում մեզ հաջողվել է փակել 95 աղբավայր: Եթե այսօրվա նախատեսված 5 աղբավայրերն էլ փակվում է, ապա առաջիկայում աշխատելու ենք ապօրինի գործող մնացած 9 աղբավայրերի փակման ուղղությամբ»,-ներկայացրեց Կարեն Հակոբյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում