Մշակույթ

Ճապոնական ֆիլմերը կցուցադրվեն նաև հայ-ռուսական համալսարանում. Երևանում կայացավ ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացումը

1 րոպեի ընթերցում

Ճապոնական ֆիլմերը կցուցադրվեն նաև հայ-ռուսական համալսարանում. Երևանում կայացավ ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ճապոնական ֆիլմերի փառատոնը գոյության ընթացքում իր մշտական հանդիսատեսին է ձեռք բերել. երեկ կայացավ հերթական՝ 12-րդ փառատոնի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը լրագրողներին հայտնեց, որ ճապոնական ֆիլմեր փառատոնի շրջանակներում Երևանից բացի ցուցադրվելու են նաև Էջմիածին և Գյումրի քաղաքներում. Երևանում ցուցադրություն լինելու է նաև Հայ-ռուսական համալսարանում։ Սա, «Հիկարի» կենտրոնի նախագահի խոսքով, այս տարի նորություն է։

«Փառատոնը նվիրված է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցին, բայց մշակութային կապերն ավելի երկար պատմություն ունեն։ Կարող եմ ասել, որ հետաքրքրությունը ճապոնական ֆիլմերի նկատմամբ ավելացել է, մարդիկ մշակույթի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում»,- նշեց Կարինե Փիլիպոսյանը։ Նրա խոսքով՝ արդեն կա հանդիսատես, ով մշտապես ներկա է փառատոնին։

Փառատոնի փակման ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 23-ին հայ-ռուսական համալսարանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում