FAST-ը առաջիկա 5 տարում 250 միլիոն դոլարի ներդրում է նախատեսում Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Հայաստանում առաջմղման չորս հիմնական ուղղություն է առանձնացրել։ Նախորդ վեց ամիսներին կատարված հետազոտության արդյունքում դուրս է բերվել տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, դրոնների կառավարման և առաջադեմ նյութերի (Advanced materials) ոլորտում նախագծերի իրականացման հնարավորությունը։ Առաջիկա հինգ տարում FAST-ը նախատեսում է 250 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։ «Հիմնադրամը գործում է այս տարվա ապրիլից, մենք ներկայում ռազմավարական պլանավորումների փուլում ենք։ Մեր նպատակն է ստեղծել գիտական հետազոտությունների խթանման համար բարենպաստ միջավայր Հայաստանում։ Մի քանի նախաձեռնություններ ունենք, որոնց մասին այսօր կհայտարարենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Օրուջյանը։

Անդրադառնալով «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին ու ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի (NSF) հետ համագործակցությանը՝ Արմեն Օրուջյանը նկատեց, որ իրենց հիմնական նպատակը հայ և արտասահմանցի գիտնականների միջև կապերի հաստատումն է, որը նպաստի հետագայում համատեղ հետազոտությունների իրականացմանը։ «Ուրախ ենք, որ մեր երիտասարդ մասնագետները, ովքեր սովորում են մաթեմատիկական գիտություն, ֆիզիկա, համակարգչային տեխնոլոգիաներ, շփվում են առաջադեմ գիտնականների հետ, ու շատ լավ է տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում