Ղարաբաղյան հիմնահարց

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության. Բակո Սահակյան

1 րոպեի ընթերցում

 Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: «Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ: Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է Արցախի նախագահը:

Նրա խոսքով`ազատ, անկախ և հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է, ինչից, առանց չափազանցության, կախված է նաև համայն հայության ապագան: «Անկախությունն ու անվտանգությունը մեզ համար անձեռնմխելի արժեքներ են և հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները»,- ավելացրել է Բակո Սահակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում