Էդ Ռոյսն ու Ադամ Շիֆն աջակցում են «Հազարամյակների մարտահրավերներ»-ի միջոցով Հայաստանին 100 մլն դոլար տրամադրելու նախաձեռնությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հայտարարել են «Հազարամյակների մարտահրավեր»-ի միջոցներից Հայաստանում գիտության, արհեստագործության և ճարտարապետության դասավանդման համար 100 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությանը սատար կանգնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Էդ Ռոյսն ընդգծել է, որ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի կողմից իրականացվելիք ներդրումը կարող է մեծապես նպաստել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը՝ հաշվի առնելով վերը նշված ոլորտներում Հայաստանի հնարավորությունները:

Ադամ Շիֆը իր հերթին կարծիք է հայտնել, որ մինչ այդ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի կողմից Հայաստանին տրամադրված օգնությունը էականորեն նվազեցրել է գյուղական համայնքներում աղքատության մակարդակը՝ շեշտելով, որ կրթական ոլորտում նման ներդրում իրականացնելու նախաձեռնությունն ինքը ողջունում է: «Ինչո՞ւ չի կարող Հայաստանը Սիլիկոնյան հովիտին նմանվել»,- նշել է Շիֆը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը ողջունել է Էդ Ռոյսի և Ադամ Շիֆի աջակցությունը՝ շեշտելով, որ առնվազն 100 միլիոն դոլարի ներդրումը հատկանշական պետք է լինի երկրում աղքատության մակարդակը նվազեցնելու և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից՝ միաժամանակ նպաստելով հայ-ամերկյան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն այդ աջակցությունը ապահովելու համար սերտ համագործակցում է ամերիկյան վարչակազմի անդամների և կոնգրեսականների հետ, խորհրդակցություններ է անցկացնում ամերիկյան համալսարանների հետ, որոնք կարող են դերակատարում ունենալ ծրագրի իրականացման մեջ:

«Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի կողմից հիմնադրված և 2004թ.-ից գործող անկախ կառույց է, որի նպատակն է համակարգել երկրի կողմից տրվող արտաքին օժանդակությունները: Գործունեության ընթացքում այն տրամադրել է ավելի քան 10 միլիարդ դոլարի օժանդակություն տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանին: Հայաստանը 2006թ. գյուղական շրջանների զարգացման ծրագրի իրականացման համար 200 միլիոն դոլարի աջակցություն է ստացել:

Գիտության, արհեստագործության, ճարտարագիտության դասավանդման ծրագրերի համար «Հազարամյակների մարտահրավերներ»-ն ավելի վաղ 140 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրել Վրաստանին, որի փորձը կարող է օրինակ ծառայել Հայաստանում ևս նման ծրագիր իրականացնելու համար, որովհետև Հայաստանումարհեստագործության ոլորտը զարգացնելու մեծ հնարավորություններ կան:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը