Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: