Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/10/908129.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նոյեմբերի 18-ին ելույթ կունենա Մոսկվային կոնսերվատորիայի մեծ դահլիճում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՍերգեյ Սմբատյանը: «Մեզ համար շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ այնտեղ: Համերգի ընթացքում հանդես կգան նաեւ Էդուարդ Թոփչյանը, Կոնստանտին Օրբելյանը»,-ասաց նա:
Համերգը կկայանա Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում: