Քաղաքականություն

Չեխիան ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ՄԽ համանախագահության ձևաչափում

1 րոպեի ընթերցում

Չեխիան ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ՄԽ համանախագահության ձևաչափում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը: «Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում ենք միայն մի ձևաչափում: Դա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շտեխը:

Նա հույս հայտնեց, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կկարողանան գտնել հակամարտության խաղաղ և արդար լուծում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում