Միլան Շտեխը վստահեցնում է, որ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը վստահեցնում է, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Չեխիայի Սենատի նախագահն անդրադարձավ տարածված լուրերին, թե Չեխիան Ադրբեջանին զենք է վաճառել:

«Վստահ եմ, որ հայկական լրատվամիջոցներն էլ անդրադարձել են այս թեմային: Ցանկանում եմ վստահեցնել, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: Չեխիան հարգում է զենքի վաճառքի այն էմբարգոն, որը դրված է հակամարտության մեջ գտնվող երկրներին զենքի վաճառքի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շտեխը:

Նա հավելեց, որ իրենք չգիտեն, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում, սակայն վստահեցրեց, որ Չեխիայի կառավարությունը դրան համաձայնություն չի տվել:

Հայերեն English Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը