ՀՀ պաշտպանության նախարարը հանձնել է մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և ազատամարտիկների պարգևները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 29-ին կազմակերպված միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և ազատամարտիկների պետական բարձր պարգևներ է հանձնել, որոնք նրանց շնորհվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվել են պատվավոր կոչումներ:

Սեպտեմբերի 29-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպված միջոցառման ընթացքում մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և ազատամարտիկների պետական բարձր պարգևները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Ամեն անգամ անկախության հերթական տարեդարձի առթիվ միմյանց շնորհավորելուց և տոնական համազգեստ հագնելուց առաջ յուրաքանչյուրս պետք է մտովի մեր խղճի առջև հանրագումարի բերենք Հայաստանի Հանրապետության պատմության ևս մեկ տարվա ընթացքում բանակի հզորացման համար մեր արածն ու չարածը, վերլուծենք և հասկանանք, թե անկախության ևս մեկ տարին որակական ինչպիսի նոր հատկանիշներ գումարեց մեր բանակին, և եթե այս կամ այն հարցում չթերանայինք, այլ առավել ստեղծագործաբար և եռանդով աշխատեինք, ուրիշ ինչ կարող էինք անել զինված ուժերի համար։ Եվ այդ ամենից պիտի անհրաժեշտ հետևություններ կատարենք: Կարծում եմ, դա է բոլորիս ճանապարհը, և հենց այս գիտակցությամբ և նշանաբանով պիտի սկսվի բանակի յուրաքանչյուր օրը»»:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը