Պաշտոնական

Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

1 րոպեի ընթերցում

Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից: Վաղինակ Սարգսյանի հետ կնքվել է պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում