Հայաստանի վարչապետը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի աշխուժացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է բոլոր մակարդակներում պաշտոնական հաճախակի փոխայցերը և քննարկումները: «Մենք պատրաստ ենք դիվերսիֆիկացնել և զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, պատրաստ ենք խթանել հայ-ղազախական գործարար կապերը», - նշել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացումը՝ նշելով, որ առկա է համատեղ ծրագրեր նախաձեռնելու լուրջ ներուժ:

Ղազախստանի փոխվարչապետ Ասկար Մամինի խոսքով՝ Ղազախստանը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացմամբ և պատրաստ է առարկայորեն քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: «Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ: Մենք պատրաստ ենք և հենց այդ նպատակով էլ եկել ենք Հայաստան», - ասել է Ասկար Մամինը: Նա ներկայացրել է ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը և ձեռք բերված պայմանավորվածությունները:

Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու գործնական աշխատանքը, անդրադարձել են նաև երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման և լոգիստիկ սխեմաների մշակման հարցին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել ակտիվ շփումներն ու պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել:

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը