Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան աջակցում է ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

  Մեծ Բրիտանիան աջակցում է ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան լիարժեք աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին հայտարարեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին։

«Մենք հակամարտող կողմերին խրախուսում ենք ակտիվորեն ներգրավվել բանակցային գործընթացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դանքընը:

Նա հավելեց, որ հակամարտության կարգավորումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ահռելի տնտեսական առաջընթացի և կայունության:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում