Երևանում կայացավ «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 23-ին կայացավ «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգը, որի ընթացքում ռուսական էստրադայի անվանի ներկայացուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարեց 20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Արմենպրես»-իհաղորդմամբ`համերգին ներկա էին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Կոբզոնը համերգային բեմից հայտնեց, որ շատ անգամներ է եղել «Արամ Խաչատրյան» համերգասրահում և ամեն անգամ հուզվել է:

«Ես այս բեմ շատ անգամներ եմ բարձրացել և ամեն անգամ հուզվելով ու նոր զգացումներով: Այս անգամ ես եկել եմ հույսով, որ հայ կոմպոզիտորների երգերը, որոնք հնարավոր է՝ մոռացել եք, նորից կհնչեն այս բեմից»,- հանդիսատեսին իր խոսքն ուղղեց երգիչը:

Կոբզոնիկատարումներիշարքիցդուրսչմնացին մի քանի հայերեն լեզվով երգեր:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը երգչին բնութագրեց որպես հզոր մարդ, երաժշտությանն ու իր գործին նվիրված անձնավորություն է, ում առավելություններից մեկն այն է, որ ինքը մեծ սիրով է վերաբերվում Հայաստան աշխարհին և հայ երաժիշտներին։

«Կոբզոնը բարձր է գնահատում հայոց քանքարը, ստեղծագործական ուժը»,- նշեց Ամիրխանյանը։

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են