Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ժան-Մարի Գեհենոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՄՃԽ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության գործունեության ուղղություններն ու կատարվող հետազոտությունները։

Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունը, շեշտեց, որ կազմակերպության կողմից պատրաստվող զեկույցները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների, անաչառ վերլուծությունների վրա, հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերի կարծիքները, իրենց նպաստը բերեն համաձայնեցված ձևաչափերում իրականացվող բանակցային գործընթացներին՝ ուղղված հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։

ՄՃԽ նախագահի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները:

Հայերեն English Русский

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին