Երևանյան բեսթսելեր 4/79. Մհեր Իսրայելյանի, Համո Սահյանի և Գուրամ Օդիշարիայի գրքերն ամենավաճառվածների ցանկում են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում էՄարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:

Մի քանի հորիզոնականով վեր է բարձրացել և երկրորդ տեղն է զբաղեցրելՍտեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երրորդ հորիզոնականում է ֆրանսիացի հանրահայտ գրողԳի դը Մոպասանի «Ընտիր նովելներ»գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:

Իր դիրքերը զիջել և չորրորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» զբաղեցրել է հինգերորդ տեղը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։

Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուն վեցերորդն է: Այն պատմում է հավատարմության, սիրո, բարեկամության մասին:

Յոթերորդ հորիզոնականում Համո Սահյանի «Ընտրանի» գիրքն է, որում զետեղվել են մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից լավագույն ստեղծագործությունները:

Բրազիլացի գրողՊաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը»լավատեսական շեշտադրմամբհանրահայտ ու սիրվածվեպն այս շաբաթ ութերորդն է: Այս ստեղծագործությունն այն բացառիկ գրքերից է, որը թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով և հրատարակվել 117 երկրում: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Իններորդ տեղում Գրիգի«Հիսուսիկատուն» է:Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է վրացի գրող Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» վեպը: Գրքում ներկայացված են մանր չինովնիկների արկածները` խարդավանքները, խրախճանքները և թե ինչպե՞ս է այդ ամենն ազդում պետական քաղաքականության վրա: Այն թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն, աբխազերեն, ադրբեջաներեն:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 47
2 +5

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 22
3 0

Գի դը Մոպասան

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 19
4 -2

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 15
5 +1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 10
6 Նոր

Մհեր Իսրայելյան

«Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա»

Անտարես 8
7 Նոր

Համո Սահյան

«Ընտրանի»

Զանգակ 5
8 -3

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 1
9 *

Գրիգ

«Հիսուսի կատուն»

Անտարես 1
10 Նոր

Գուրամ Օդիշարիա

«Պրեզիդենտի կատուն»

Անտարես 1

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում