Ջեմ Օզդեմիրը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ջեմ Օզդեմիրը պարգեւատրվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործչի ավանդը մեծ է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: