ՀՀ Նախագահը պարգևատրեց Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ պատգամավորին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Չեխիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած ավանդի և հայ-չեխական խորհրդարանական կապերն ամրապնդելու համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում չեխ պատգամավորը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից անձամբ ստացավ պարգևը:

Ռոբին Բյոհնիշը մեծ ներդրում ունի Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում: Հենց նա է խորհրդարանի քննարկմանը ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին բանաձևը: Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևն ընդունել է 2017թ. ապրիլի 26-ին. բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան