Մշակույթ

ՀՀ առաջին տիկինն ընդունել է «Նոր ալիք 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ առաջին տիկինն ընդունել է «Նոր ալիք 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահական նստավայրում հյուրընկալել է «Նոր ալիք 2017»մրցույթում Հայաստանը ներկայացրած և հաղթանակներով վերադարձած երգչուհիներ Էռնա Միրզոյանին (Էռնա Միր) և Սյուզաննա Մելքոնյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիտա Սարգսյանը շնորհավորել է նրանց մրցույթում փայլուն ներկայանալու, բարձր հորիզոնականներ գրավելու համար և նորանոր հաջողություններ մաղթել:

Սեպտեմբերի 8-14-ը Սոչիում անցկացվեց«Նոր ալիք 2017»մրցույթը, որում Հայաստանն այս տարի ներկայացրեցին մասնակից Էռնա Միրզոյանն ու Սյուզաննա Մելքոնյանը: Վերջինս զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Էռնա Միրը կիսեց առաջին հորիզոնականը Ուզբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում