Շավարշ Քոչարյանը կարեւորագույն խնդիր է համարում ցեղասպանությունների ճանաչումն ու բացառումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարևոր է համարում ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի շրջանակում ամփոփելով համատեղ իրականացված քննարկումները:

«Կարևորագույն խնդիրներից մեկը, որը քննարկվում էր, Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ընդհանրապես ցեղասպանությունների բացառումն էր: Ժամեր առաջ նախագահը հայտարարեց, որ մենք հանդես ենք գալու այդ ուղղությամբ նոր նախաձեռնություններով: Մենք մեր արդար գիծը տանելով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, միաժամանակ ընկալվում ենք՝ որպես առաջամարտիկ Ցեղասպանությունների կանխարգելման գործում»,-ներկայացրեց Քոչարյանը:

Նրա հավաստմամբ՝ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ալիքը Թուրքիայում հանգեցնում է այնպիսի իրավիճակի ձեւավորման, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը:

«Կարո Փայլանն (Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր- խմբ.) ասաց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հայ-թուրքական սահմանի բացումը կապված է Թուրքիայի ժողովրդավարության հետ, իսկ Թուրքիան գնում է այլ ճանապարհով: Թուրքիան սկսեց գնալ բռնապետական ճանապարհով: Դրա համար ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ հայտարարեց, որ թող չմտածեն, թե կարող ենք պատանդ մնալ այդ պայմաններում, որովհետև այդ արձանագրությունները ճանաչվելու են առ ոչինչ, և մենք 2018 թվականի գարուն մտնելու ենք առանց այդ արձանագրությունների»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ նաեւ քննարկվել են հարցեր՝ Հայաստանի՝ տարբեր երկրների հետ ունեցած հարաբերությունների խորացման հարցում Սփյուռքի դերակատարման մասին: Նրա խոսքով՝ նախեւառաջ, դա վերաբերում է հարեւան երկու երկրներին՝ Վրաստանին և Իրանին:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան