Ֆրանսիական կազմակերպության միջոցներով Գեղարքունիքում բուժկետեր են հիմնանորոգվում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում և ֆրանսիական «Բժշկական օնություն ու զարգացում» կազմակերպության միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Գեղարքունիքի մարզի Փամբակ, Արեգունի, Արփունք և Նորակերտ համայնքների բուժկետերի շենքերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության ներկայացուցիչ Ժան Պոլ Մասնադային, ով մարզի ղեկավարին է ներկայացրել 2017 թվականին իրենց կազմակերպության միջոցներով մարզի առողջապահական հիմնարկներում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ըստ ֆրանսիական կողմի ներկայացուցչի՝ կազմակերպությունն այս տարի ներդրումային ծրագիր է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ, Արփունք, Արեգունի և Փամբակ համայնքների բուժկետերում, որտեղ վերանորոգվել են տանիքները, փոխվել դռներն ու պատուհանները, կատարվել ներքին հարդարման, սանհանգույցների կառուցման, ենթակառուցվածքների անցկացման, որոշակի գույքի ձեռքբերման աշխատանքներ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 15 հազար եվրո: Ժան Պոլ Մասնադան, խոսելով իրականացված աշխատանքների որակի և շինարարական չափանիշների պահպանման մասին՝ հավաստիացրել է, որ մինչև այս տարվա հոկտեմբերի 10-ն աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն: Կողմերը քննարկել են նաև նշված բուժկետերում ջեռուցման համակարգերի անցկացման հարցը: Համագործակցության շրջանակում ֆրանսիական կողմն այս տարի նաև գույք է նվիրաբերել Գագարինավանի մանկապարտեզին:-
Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում