Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը. քաղաքագետը Հոգլանդի հայտարարության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության և հրապարակած կետերի մեջ որևէ նորություն չկա։ Այդ կետերն արդեն հրապարակվել էին մի քանի տարի առաջ, և դրանք արդեն չկան բանակցային սեղանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ֆոնին շատ հետաքրքիր էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը: Սրանք այն կետերն են, որոնք արդեն չկան բանակցային սեղանին, քանի որ 2016 թվականին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը: Ապացուցվեց, որ մի փաստաթուղթ, որը գրեթե երկու տասնամյակ քննարկվել է տարբեր մակարդակներով, վերջին հաշվով հանգեցրեց Ադրբեջանի կողմից հարցն հօգուտ իրեն ռազմական ճանապարհով լուծելու փորձին»,- նշեց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ վաղուց արդեն մադրիդյան սկզբունքների մասին խոսում են անցյալ ժամանակով, և դրա ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որը հրաժարվում է միջնորդների առաջարկած մադրիդյան սկզբունքներից ։«Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը լուրջ վերանայման կարիք ունի, այն չի արտահայտում 2014 թվականի ամռանից մինչ օրս ընթացող իրադարձությունների տրամաբանությունը։ Հետագայում այդ տեսքով այն չի կարող լինել բանակցային փաստաթուղթ։ Կարծում եմ՝ այդ հարցը բարձրացնելով մեկ այլ խնդիր էր փորձում լուծել. ցանկանում էր ցույց տալ, որ ստատուս քվոն և ստեղծված «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակն իրենց համար ձեռնտու է։ ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ, որ իրենք շարունակում են մնալ այդ իրավիճակի պահպանման կողմնակիցը։ Պարզ է, որ ԱՄՆ-ը դեռ լուծումներ չունի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Սա կարելի է նաև հասկանալ, որովհետև նախագահի նոր վարչակազմ է, որն իր համար ավելի կարևոր մարտահրավերների առջև է կանգնած՝ արտաքին տարածաշրջանում, Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում և այլն։ Հնարավոր է, որ փորձում են դեռևս կոնսերվացնել իրավիճակը, այսինքն՝ օրակարգ բերել մի փաստաթուղթ, որի անարդյունավետությունը բոլորս տեսել ենք»,- ասաց քաղաքագետը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռևս 2014 թվականին հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։Հոգլանդի խոսքով կետերում ներկայացված է միջազգային միջնորդների ընդհանուր քաղաքականությունը և որ կետերը հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա։

Հայերեն English Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը