Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խումբն ամերիկացի նոր համանախագահ ունի. Հոգլանդը հեռանում է

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խումբն ամերիկացի նոր համանախագահ ունի. Հոգլանդը հեռանում է

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ը ներկայացնող նոր մշտական համանախագահ ունի. ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն առաքելությունն ավարտում է օգոստոսի 28-ին: Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահն է Էնդրյու Շոֆերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ամերկայի ձայնը», հայտնել է Հոգլանդը՝ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում: «Նոր համանախագահը շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում: Կարծում եմ, պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հոգլանդը:

Նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում