1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,
Երևան քաղաքում օգոստոսի 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: