Հասարակական

Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 21-26-ը կանցկացվի «Գիտության ու կրթության հայկական ազգային հիմնադրամ» (ԳԿՀԱՀ) ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի համատեղ կազմակերպած առաջին ամառային միջազգային դպրոցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 21-ին՝ ժամը՝ 9:00 –ին:

Տեսական ֆիզիկայի բնագավառում առաջին ամառային դպրոցի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել ոլորտի սփյուռքահայ մասնագետներին՝ դասախոսությունների ու քննարկումների միջոցով երիտասարդ գիտնականներին ու ուսանողներին փոխանցելու մաթեմատիկական ու տեսական ֆիզիկայի վերաբերյալ նոր գիտելիքներ ու գաղափարներ։

Հայաստանում տեսական ֆիզիկայի վերաբերյալ առաջին ամառային միջազգային դպրոց կազմակերպելու գաղափարը պատկանում է ամերիկահայ ֆիզիկոս տեսաբան Վաչե Սահակյանին, ով նաև ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհրդի հիմնադիր անդամներից է։ Համակազմակերպիչներն ենֆիզիկոս տեսաբան պրոֆեսոր Ռուբեն Մինասյանը Ֆրանսիայից,Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական բաժնի վարիչ ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր Ռուբեն Մանվելյանը ևԵրևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի լաբորատորիայի առաջատար գիտաշխատողԱրմեն Ներսեսյանը։

Դասախոսություններով հանդես կգան հայտնի հայ պրոֆեսորներ և գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իռլանդիայից և ԱՄՆ-ից։ Մասնակիցների թվում են երիտասարդ տեսաբան ֆիզիկոսներ Հայաստանից և Իրանից, ինչպես նաև ասպիրանտներ Ռուսաստանից, Իտալիայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում