Մշակույթ

Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն այցելելու է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն այցելելու է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին: Միջոցառումը կանցկացվի Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում