Հայաստանում կանցկացվի երկօրյա ռոք միջազգային բացօթյա փառատոն
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում կանցկացվի երկօրյա ռոք միջազգային բացօթյա փառատոն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/901387.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 12-ին և 13-ին տեղի կունենա երկրում նախադեպը չունեցող բացօթյա երկօրյա ռոք միջազգային փառատոն, որը արդեն իսկ ռուսական և այլ միջազգային մեդիա գործակալությունների կողմից ճանաչվել է ԱՊՀ տարածքում սպասվող լավագույն հինգ երաժշտական փառատոններից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ EPICRockOpenAirArmenia2017փառատոնը տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքում, գլխավոր մարզադաշտի տարածքում:
Անթիվ վրաններ, ուրախ տրամադրություն, անկրկնելի հնչողություն, երկինք, աստղեր, խենթացնող երաժշտություն և անմոռանալի օրեր։
ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպիչներն ապահովում են տեղափոխումը Երևանից Ծաղկաձոր և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև տրամադրում վրաններ գիշերակացի համար։