ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին Ռոհանիի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին. իրանագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ օգոստոսի 6-ին կայացած հանդիպումը կարևոր էր թե քաղաքական, թե տնտեսական, թե տարածաշրջանային անվտանգության առումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ նկատելով, որ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը շարունակում է որպես բարեկամ և ռազմավարական դերակատարություն ունեցող երկիր խորացնել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները:

«Հանդիպման ժամանակ Հայաստանի կողմից հստակ ուղերձ էր հղված, որ Երևանը վճռական ու հավատարիմ է Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ իր հայտարարություններին, և դրանք ունեն ու ունենալու են գործնական դրսևորումներ: Հայաստանի կողմից բարձր մակարդակով Հասան Ռոհանիի երդմնակալության մասնակցությունը շատ կարևոր էր և Իրանում մեծ գնահատականի արժանացավ այս հանգամանքը թե իրանական հեռուստատեսությունների, թե լրատվական գործակալությունների և թե տպագիր մամուլի կողմից»,- ասաց Իսրայելյանը:

Իրանագետը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ և հատկապես կարևորվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը տնտեսության ոլորտում:

«Կարծում եմ, որ առաջիկայում երկու երկրներն առավել մեծ ուշադրություն կդարձնեն հատկապես տնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը: Եվ վերջին շրջանում դա նկատվումն է. այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջև, կյանքի են կոչվում: Դրանցից մեկը Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի շահագործումն է: Պակաս կարևոր չէր Հայաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը, քանզի Թեհրանը վերջին տարիներին նրա արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. վիզային ռեժիմի չեղարկումը բարձր գնահատականի արժանացավ Իրանի կողմից»,- ընդգծեց Իսրայելյանը:

Իրանագետը հաջորդ կարևոր բաղադրիչն է համարում անվտանգության ոլորտում երկու երկրների շահերի համընկնումը:

«Թեհրանի համար շատ կարևոր է Հայաստանի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում: Անվտանգության կարևորումը նկատվեց Թեհրանի կողմից` ապրիլյան պատերազմից հետո, տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներից և Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից , որտեղ Իրանը իր երկրի տարածքում զգաց անվտանգության անմիջական սպառնալիքը: Ուստի Թեհրանը վերանայեց իր հարավկովկասյան քաղաքականությունը, խորացնելով իր հարաբերությունները Երևանի հետ»,-նշեց Իսրայելյանը:

Իրանագետի կարծիքով` ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Ռոհանիի հայտարարությունը շատ կարևոր «մեսիջ» էր պարունակում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու կոչից բացի, Ռոհանին շատ կարևոր «մեսիջ» հղեց այն մասին, որ Թեհրանը այլևս երբեք թույլ չի տալու իր սահմանների շրջանում ապակայունացում: Կարծում եմ, այս «մեսիջն» առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին , որը վերջին ժամանակները հետևողականորեն փորձում է լարել սահմանում իրավիճակը: Այս առումով նույնպես Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են»,- եզրափակեց Իսրայելյանը:

Օգոստոսի 6-ին Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա