Սպորտ

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավել է 6-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավել է 6-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականի անդամ 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը, երրորդ տեղի համար գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթելով Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւին, բրոնզե մեդալ նվաճեց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ էր բերել նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:

Թիմային հաշվարկով Հայաստանի երիտասարդական հավաքականը 32 միավորով գրավեց վեցերորդ տեղը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում