Սպորտ

Հայաստանի երկու ըմբիշ երեկոյան կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի երկու ըմբիշ երեկոյան կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տամպերեում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներն օգոստոսի 2-ին ավարտում են պայքարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներից երկուսը՝ 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 66 կգ Գևորգ Մխեյանը, երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալի համար:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 50 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Կարեն Զուրաբյանն օգոստոսի մեկին 5:7 հաշվով պարտվել է ադրբեջանցի Շահին Մուխտարովին և դարձել արծաթե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում