Գեղարքունիքում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն օգոստոսի 2-ին ընդունել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, Կարեն Բաթոյանը նախ շնորհակալություն է հայտնել հյուրին՝ հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրել մարզում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված և նախանշված աշխատանքները:

Կարեն Բոթոյանը նշել է, որ շատ է կարևորում Գեղարքունիքում ՏՏ ոլորտի զարգացումը՝ հավելելով, որ ոլորտում լուրջ քայլեր իրականացնելը լինելու է իր գործունեության առաջնահերթություններից մեկը:

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել մարզում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Նա նշել է, որ որոշակի ուսումնասիրություններ իրականացնելուց հետո հնարավոր կլինի կարճ ժամանակում Գեղարքունիք ներմուծել մեկնարկային կրթական ծրագրեր, որոնց արդյունավետությունն արդեն ապացուցվել է այլ մարզերում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող տարաբնույթ ծրագրերի մեկնարկի հնարավորությունները Գավառ, Վարդենիս, Վարդենիկ, Սևան և մարզի այլ խոշոր համայնքներում:

Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս ավելի ընդլայնված կազմով հանդիպում կազմակերպել նախապես ընտրված մարզի համայնքներից մեկում։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում