Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել գյուղերի վրա կրակելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճին. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է և ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերի գնդակոծմանը:

«Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,-ընդգծեց Շարմազանովը:

Ադրբեջանական կողմը հուլիսի 20-ին գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը՝ պատճառելով նյութական հսկա վնաս: Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպես նաև վառվել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դեզ՝ շուրջ 3 հազար հակ անասնակեր: Գնդակոծության հետևանքով վառվել է գյուղի ջրաղացը: 12 միլիոն դրամի վնաս է հասցվել գյուղացուն: Գյուղի գերեզմանատան մոտակայքում հակառակորդի դիպուկահարները մոտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի հաջողվել: Պատանին հասցրել էր ապահով տեղում թաքնվել: Հուլիսի 21-ի երեկոյան կրակի տակ է եղել նաև սահմանամերձ Բարեկամավանը: Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը (ծնվ․ 1976թ․)։Ադրբեջանը պարբերաբար կրակի տակ է պահում գյուղերը՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքներին: Իսկ հուլիսի 30-ինՏավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հակառակորդի կրակոցներից բռնկված հրդեհի հետևանքովայրվել է ցորենի բերքը, որն օրեր շարունակ բնակիչները չէին կարողանում հավաքել:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա