«Ֆրեսկո» փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն կինոդահլիճներում և բացօթյա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում կինոյի սիրահարները կարող են դիտել էկոլոգիական աղետները, բռնությունը ժխտող և մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն քարոզող կինոնկարներ ինչպես կինոդահլիճներում, այնպես էլ` բացօթյա: Այս տարի այն կմեկնարկի օգոստոսի 25-ից՝ Հայաստանը 14 օր շարունակ վերածելով մշակութային ժողովրդական փառատոնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆրեսկո»-ն կանցկացվի թե՛ Երևանում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռաբար՝ նաև Երևանի պուրակներում, ինչպես նաև մշակութային դահլիճներում կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր. «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը:

Անակնկալ է սպասվում բնության սիրահարներին. փառատոնի վրանային կինոճամբարը նախատեսվում է Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկում՝ Լոռու մարզի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վայրերում՝ Հաղպատի, Սանահինի, Հաղարծինի Ախթալա և Քոբայրի վանքերի տարածքում: Այս խորհրդավոր վայրերում մշակութային ճամբարի մասնակիցները, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան համայնքի բնակիչների հետ դիտել համաշխարհային կինոարվեստի այն ֆիլմերը, որոնք ժխտում են էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն, ուղղված են վերականգնելու ընտանեկան և առհասարակ հոգևոր արժեքները:

«Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված են 42 նոր կինոժապավեն 25 երկրից: Իսկ հաղպատցի հանրահայտ խոհարար Ա. Քեֆոյանը մասնակիցներին և հյուրերին կծանոթացնի հայկական խոհանոցի ավանդական մշակույթին և բոլորի հետ Հաղպատի բարիքներից կպատրաստի ագապե՝ սիրո ճաշ, որն առայժմ այնքան էլ մեծ տարածում չունի: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում նաև լուսանկարչական արվեստի երկրպագուներին. մայրաքաղաքում և մարզային ճամբարում կլինեն լուսանկարչության վարպետության դասեր: Հայաստանցիներից շատ սիրված իսրայելցի լուսանկարիչ Դ. Բրիկմանը և ճապոնացի լուսանկարիչ Հայատո Մացումոտոն կներկայացնեն իրենց երկրների մշակույթն ու ավանդույթները և մասնակիցներին կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները:

Փառատոնն այս տարի ունի նաև հատուկ ծրագիր՝ «Հետադարձ հայացք» խորագրով, որտեղ կներկայացվեն հայ ինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը: Վավերագրական ֆիլմերի մասնագետներ Օդրի Էմերսոնը (ԱՄՆ) և Պասկալ Ժելինասը (Կանադա) կանցկացնեն վարպետության դասեր հայ կինոարվեստի ներկայացուցիչների և կինոսիրողների համար: Արդեն ավանդույթ դարձած փառատոնի ամենամյա հազարավոր հուշանվերները կպատրաստեն փառատոնի նվիրյալ կամավորները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Փառատոնի բացմանն ընդառաջ օգոստոսի 23-ին և 24-ին Կարապի լճի տարածքում կցուցադրվեն «Ֆրեսկո»-ի նախորդ տարիների լավագույն մրցանակակիր ֆիլմերը:

Հայերեն

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին