Քաղաքականություն

Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա

1 րոպեի ընթերցում

 Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Արտգործնախարարներն աշխատում են այդ առաջարկի ուղղությամբ, վերջնական որոշում դեռևս չկա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Քոչարյանը:

Խոսելով Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից Ադրբեջանի հրաժարվելու մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց. «Ո՞վ է ավելի բարձր գոռում՝ «Բռնի՛ր գողին»: Հենց գողը: Եվ միայն «գողին» է շահեկան, որպեսզի որեւէ հետաքննություն չլինի»:

Միաժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարը հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի՝ հրադադարը խախտելու հայտարարություններին և նշել, որ որևէ հիմք դրանց համար չկա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում