Սպորտ

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ են նվաճել ֆրանկոֆոնյան խաղերում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ են նվաճել ֆրանկոֆոնյան խաղերում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտ դը Իվուարում ընթացող ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) և Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե, իսկ Վաղինակ Մաթևոսյանը (65 կգ) և Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե մեդալներ: Հուլիսի 24-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը:

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես կգա 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոիստ և 6 ազատ ոճի ըմբիշ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում