Տարածաշրջանային

Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա և Քուվեյթ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա և Քուվեյթ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով սկսել է շրջագայությունը Պարսից ծոցի երկրներով, հուլիսի 23-ի երեկոյան ժամանել է Քուվեյթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

Էրդողանը հանդիպել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ Սաբահի հետ: Զրույցի ընթացքում քննարկման կենտրոնական թեմաներից է եղել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը: Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային հարցերից, մասնավորապես Սիրիայից, Պաղեստինից և Իրաքից:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունել էր թագավորության արքա Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը:

Հուլիսի 24-ին Էրդողանը կլինի Կատարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում