«Դարի հարսանիքը». Բասկովն ու Լոպիրյովան կամուսնանան Գրոզնիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը և ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան պատրաստվում են ամուսնանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ում զույգն առաջարկել է լինել ամուսնության վկան:

Կադիրովը համաձայնել է և միանգամից առաջարկել զույգին հարսանիքն անել Գրոզնիում: Ի դեպ, Չեչնիայի ղեկավարն իր գրառման մեջ հայտնել է նաև ամուսնության օրը: «Շատ շուտով, Գրոզնի քաղաքում դարի հարսանիքը: Հետաքրքրե՞ց: Ուրեմն, հոկտեմբերի 5-ին՝ Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի օրը տեղի կունենա աննախադեպ իրադարձություն: Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, մեր երկրի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը և հմայիչ հաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան-2003», 2017 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան կամուսնանան»,- գրել է Կադիրովը՝ հրավիրելով բոլորին քաղաք՝ մասնակցելու «դարի հարսանիքին»:

Վիկտորյա Լոպիրյովան հունիսին այցելել էր Հայաստան, որտեղ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ այցելել էր գեղատեսիլ վայրեր: «Շնորհակալ եմ, Միկի, որ ստիպեցիր ինձ նոր կերպ նայել սովորական երևույթներին: Շատ ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում»,- նշել էր գեղեցկուհին Հայաստանից հեռանալիս: Գրառման շարունակությունը նա արել էր հայերենով՝ ասելով. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:

Մխիթարյանը հրապարակել էր Հանրապետության հրապարակում Լոպիրյովայի հետ լուսանկարը: Նրանց ավելի ուշ տեսել էին Հաղարծինում:

Համացանցի օգտատերերը սկսել էին ենթադրել, որ ռուս մոդելի և հայ ֆուտբոլիստի միջև սիրավեպ է սկսվել:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով