Հասարակական

Հայոց լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող է ժամանել Հայաստան

2 րոպեի ընթերցում

Հայոց լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող է ժամանել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերենը, հայկական մշակույթն ու քաղաքական դրությունն ուսումնասիրելու նպատակով 6 օտարազգի ուսանող եկել է Հայաստան՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում: Նրանք կարող են կամուրջ հանդիսանալ Հայաստանի և իրենց երկրների միջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը:

«Օտարերկրացի ուսանողների Հայաստան գալը նորություն է այս տարի: Նման ցանկություն հայտնել էին օտարերկրյա համալսարանների հայ դասախոսները նախորդ տարվա խորհրդաժողովում: Նրանք տեղեկացրել էին, որ կան բավականին շատ երիտասարդներ, որոնք ուսումնասիրում են հայերենն արտասահմանում, սակայն նրանց համար չկա որևէ ծրագիր: Առանձին ծրագիր ենք կազմել և դիմել նույն դասախոսներին, որոնք նախորդ տարի առաջարկն արել էին: Ակտիվ արձագանքել են երկուսը՝ Ռումինիայից Աիդա Մարկոսյանը և Դոնարա Մկրտչյանը՝ Սանկտ Պետերբուրգից»,-ասաց Թամարա Զալինյանը:

Նրա խոսքով՝ եկել են 6 ուսանողներ ՝4-ը՝ Սանկտ Պետերբուրգից, 2-ը՝ Ռումինիայից: Հայերենին տիրապետում են շատ թեթև, կարողանում են նաև որոշակիորեն կարդալ: Նրանց համար կա առանձին ուսումնական պլան, ուսումնասիրում են լեզուն, մշակույթը, քաղաքական իրավիճակը: Ծրագիրն իրականացվում է փորձնական՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով նաև ուսումնասիրել դաշտը:

Անդրեա Բարբը մեկն է այդ ուսանողներից: Անդրեան եկել է Ռումինիայից: Ծրագրի մասին լսել է համալսարանում իր հայերենի դասախոսից ՝ Աիդա Մարկոսյանից: «Սա իսկապես շատ օգտակար է, քանի որ ես սովորում են լեզվաբանություն, ինչպես նաև Հայաստանի հետաքրքիր մշակութային հարստության մասին: Ես իսկապես սիրեցի այս լեզուն, մշակույթը: Ինձ հատկապես հետաքրքրում է հնչյունաբանությունը, շատ հարուստ են հայերենի հնչյունները»,-ասաց Անդրեան ու հավելեց, որ հաջորդ անգամ նորից է գալու Հայաստան՝ խորացնելու հայերենի իր գիտելիքները:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում