«Նուբայի սիրտը» ժապավենը մարդասիրության, գթասրտության, անձնազոհության մասին է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի գործունեության մասին պատմող «Նուբայի սիրտը» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Երևանյան պրեմիերաներ» շարքում: Ֆիլմի ռեժիսորը Քենեթ Ա. Կարլսոնն է:

«Արդեն երկու տարի համագործակցում ենք «Ավրորա» մրցանակաբաշխության հետ: Այս տարի ներկայացնելու ենք չորս կարճամետրաժ ֆիլմ «Ավրորա» մրցանակի ֆինալիստների և մեկ լիամետրաժ կինոնկար մրցույթի գլխավոր մրցանակակիր Թոմ Քաթինայի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Նրա խոսքով` մայիսին կայացած «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո «Ոսկե ծիրան» ներկայացված 1600 հայտերի մեջ իրենք գտել են մի ժապավեն, որը ուղարկել էին ԱՄՆ-ից: Այն պատմում է Թոմ Քաթինայի մասին: «Հիմա ձեր դատին ենք հանձնելու հենց այդ ֆիլմը, որը ռեժիսորը ներկայացրել է մեզ, որպեսզի մենք տարածենք ու հանրության լայն շրջանակին ներկայացնենք հրաշալի ու անձնվեր մարդու կյանքին և գործունեությանն անդրադարձող կինոժապավենը»,-ասաց Հարությունյանը:

Բժիշկ Քաթինայի հիվանդները նրա մոտ են գալիս հարյուրավոր մղոններ ոտքով կտրելով, սայլերով կամ հաճախ իրենց մայրերի գրկում: Բարի գալուստ Սուդանի Նուբա լեռներ՝ աշխարհի մի անկյուն, որն այնքան զուրկ է մարդասիրական ու լրատվական ուշադրությունից, որ պատերազմի տարիներն անտեսված են անցնում, իսկ օգնության աղաղակը մեծ մասամբ մնում է չլսված: Այստեղ մի ամերիկացի միայնակ վիրաբույժ հավասար հոգածությամբխնամում է թերսնումից ու բորոտությունից մինչև լուրջ վնասվածք ունեցող այն հիվանդներին, որոնք տուժել են իրենց երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրի հրամանով իրականացված կույր ռմբակոծումներից: Երբ իշխանությունը գերձայնային ռմբակոծիչներ է կիրառում անզեն մարդկանց, կանանց ու երեխաների դեմ, և դա ոչ մի լրահոսում չի հայտնվում, ուրեմն ինչ-որ բան հրեշավորության չափ սխալ է: Երկու հարյուր մղոն հեռավորության վրա միակ վիրաբույժ բժիշկ ԹոմըՆուբայի լեռների սրտում ծվարած Գթության Մայր հիվանդանոցում կարեցածն է անում մոլեգնող ահաբեկչությունից ու կոտորածից կյանքեր փրկելու համար՝ օրը մինչև չորս հարյուր հիվանդ ընդունելով: Շրջանը Օմար ալ-Բաշիրի վերջին թիրախն է՝ մի մարդու, որին Միջազգային քրեական դատարանը փնտրում է Դարֆուրում մարդկության դեմ գործած ոճիրների և պատերազմական հանցագործությունների համար: Պատերազմող երկրում՝ օդային ռմբակոծության մշտական վտանգի տակ, բժիշկ Թոմն ու մեծ մասամբ տեղացիներից կազմված նրա անձնակազմը, չենթարկվելով Բաշիրի հայտարարած մարդասիրական օգնության արգելքին, անխոնջ աշխատում են՝ ծառայելով Նուբայի ժողովրդին: Մեկ միլիոն մահմեդականները, քրիստոնյաները, անիմիստները, ավանդական աֆրիկյան հավատքի տեր մարդիկ դարեր շարունակ միասին ապրել են ներդաշնակության մեջ, իսկ հիմա բժիշկ Թոմի հետ միասին ողջ մնալու համար են պայքարում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն