«Արյուն և լուսին» ժապավենում հերոսները պայքարում են` անհավատալի խոչընդոտներ հաղթահարելով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ռեժիսոր Տոմազո Կոտրոնեի «Արյուն և լուսին» կինոնկարը պատմում է երկու երիտասարդ եմենցու՝ քաղաքից եկած կնոջ և ավանում ապրող տղամարդու մասին: Ժապավենն այս տարի ներկայացվել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Ֆիլմի մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Եմենում մի երիտասարդ աղջկա հանդիպեցի, ում տասներեք տարեկանում ստիպել էին ամուսնանալ մի մարդու հետ, որին չի սիրել: Այդ աղջիկն իր մեջ ուժ է գտել ու փախել ամուսնուց: Կարևոր է, որ նման հետամնաց երկրում կա աղջիկ, ով կարողացել է նման քայլի դիմել, և ես պետք է անդրադառնայի այդ պատմությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տոմազո Կոտրոնեն:

Նա շեշտեց, որ սկզբում միայն կնոջն է ճանաչել ու նրա պատմությունը լսել: «Հետո ծանոթացա նաև ամուսնու հետ, և շատ բան ավելի հետաքրքիր դարձավ:

«Ֆիլմում ներկայացրել եմ Եմենի սոցիալ-քաղաքական վիճակը, ցույցերը… Երբ որոշում եմ նման երկիր գնալ նկարահանումներ անելու, հավատում եմ, որ կկարողանամ հասնել նպատակիս՝ անգամ եթե այլևս չկարողանամ ետ գալ: Նշեմ, որ Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ, քանի որ եվրոպացի եմ, իսկ Եվրոպան և գերտերությունները մեղավոր են Աֆրիկայի վատ վիճակի համար»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ֆիլմի հերոսներից մեկին` Մուհամեդին, ռեժիսորն ասաց, որ նա հիմա քսան տարեկան է և ցանկացել է գալ Հայաստան, բայց, ավա՜ղ, չի ստացվել: «Եվրոպացիները տարօրինակ պատկերացում ունեն աֆրիկացիների մասին. կարծում են, որ նրանք հետամնաց են ու միայն մտածում են ուտելու, քնելու մասին, բայց այդպես չէ: Մուհամեդն ուզում է կրթություն ստանալ, վերադառնալ Եմեն ու իր գիտելիքները ծառայեցնել իր երկրին: Ասեմ, որ ես ծնվել եմ Հարավային Իտալիայում, և իմ ծննդավայրի ու Աֆրիկայի միջև շատ ընդհանրություններ կան` ցածր ուսուցման համակարգ և այլն»,-եզրափակեց Կոտրոնեն:

Մանկահասակ հարսնացու Սորայան ամուսնուց փախչում է` հայտնվելով մի գյուղում, որտեղ ոչ մեկին չի ճանաչում: Տեղական դպրոցի երիտասարդ ուսուցիչը նրան օթևան է տալիս և իր պաշտպանությունն առաջարկում, մինչև Սորայան հասկանա, թե որն է լինելու իր հաջորդ քայլը: Սա երկու երիտասարդ եմենցու՝ քաղաքից եկած կնոջ և ավանում ապրող տղամարդու պատմությունն է: Երկուսն էլ պայքարում են` ասես աշխարհից մոռացված մի երկրում անհավատալի խոչընդոտներ հաղթահարելով:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

Հայերեն

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե