«Ոսկե ծիրան»-ի շրջանակում իրականացվեց Համո Բեկնազարյանի նամականիշի մարման արարողությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ՓԲԸ-ն կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին: Նամականիշի մարման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 13-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Կարևորում եմ այս արարողությունը, քանի որ Համո Բեկնազարյանը «Նամուս»-ից մինչև «Պեպո», «Խասփուշ»-ից մինչև «Դավիթ Բեկ» կարողացավ հսկայական լայնածավալ կինոմտածողությունը փոխանցել մի քանի սերունդների: Նա մեզ առաջնորդեց դեպի բարություն, մարդկային ճշգրիտ հարաբերություններ, հայրենասիրություն: Մարելով այս նամականիշը՝ մենք մեր մշակութային դեսպանին ուղարկում ենք աշխարհի ամենատարբեր անկյունները, որպեսզի մարդկանց պատմենք մեր կինոյի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ լավ է, որ նամականիշը մարվում է «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում: «Մենք ունենք բազմաթիվ հարևաններ, որոնք ցանկանում են նման բարձր մակարդակի կինոփառատոն կազմակերպել, բայց նրանց չի հաջողվում, իսկ «Ոսկե ծիրան»-ը այսօր բրենդ է տարածաշրջանում»,-ասաց նա:

Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն ռեժիսոր Համո Բեկնազարյանի դիմանկարը: Աջ մասում կինոժապավենի մեջ պատկերված են հատվածներ առաջին հայկական համր ֆիլմից` «Նամուս»-ից, և առաջին հնչյունային ֆիլմից` «Պեպո»-ից: Նամականիշի խորապատկերին պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոտիպը:

Այն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք, տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Դիզայնի հեղինակներն են` «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Դավիթ Դովլաթյանը և Վահագն Մկրտչյանը:

Թողարկման օրը` 13 հուլիսի 2017 թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը`50,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ