«Անէությունից» կինոնկարում գլխավոր հերոսը պայքարում է արդարության համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14 -րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ռեժիսոր ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 13-ին բացվեց գերմանական կինոյի օրը: Ժապավենը պատմում է Կատյայի մասին, ով կորցնելով իր ամուսնուն և երեխային ծայրահեղ վատ վիճակում է հայտնվում, բայց շարունակում ապրել հանուն արդարության:

«Այսօր գերմանական ֆիլմերի երեկո է: Այս անգամ ցուցադրելու ենք Ֆաթիհ Աքինի կինոնկարը ռեժիսոր, որին այս փառատոնի շրջանակում շատերն են ճանաչում, իսկ կինոնկարը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում ու գլխավոր դերասանուհին մրցանակի է արժանացել: «Ոսկե ծիրան»-ի ողջ պատմության ընթացքում մոտավորապես 140 գերմանական ժապավեն է ցուցադրվել: Փառատոնի շրջանակում մրցութային բաժնում կինոդիտողները հնարավորություն կունենան ևս երկու ֆիլմ դիտել: Մեզ այս հարցում աջակցել է Գյոթեի ինստիտուտը, որին շատ շնորհակալ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Կատյայի կյանքը հանկարծակի ավերվում է, երբ նրա ամուսինը՝ Նուրին ու փոքրիկ որդին՝ Ռոկկոն, զոհվում են ռումբի պայթյունից: Ընկերներն ու հարազատերը ջանում են նրան նեցուկ լինել, և Կատյան մի գլուխ է բերում հուղարկավորությունը: Բայց անիմաստ սպանության պատճառներն ու մեղավորներին երևան բերելու հոգնեցուցիչ որոնումներն ավելի են ծանրացնում Կատյայի ցավոտ վիշտը՝ վերքերի ու կասկածների տեղիք տալով: Իրավաբան Դանիլոն՝ Նուրիի լավագույն ընկերը, Կատյայի փաստաբանն է դառնում մի նեոնացիստ կասկածյալ զույգի դեմ հարուցված դատի ժամանակ: Դատավարությունը Կատյային հասցնում է ծայրահեղ վիճակի, բայց ուրիշ ելք ուղղակի չկա. նա արդարություն է ուզում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ