Առողջական խնդիրներ ունեցող նկարիչների մասին է պատմում «Ինչու՞ է ծիծաղում պարոն Վ-ն» ժապավենը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչու՞ է ծիծաղում պարոն Վ-ն» ֆիլմը պատմում է ուտոպիական հասարակության մասին, որտեղ արվեստագետները ոչ թե մրցում, այլ համագործակցում են միմյանց հետ: Կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթին: Կինոյի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսոր Յանա Փափենբրոքը:

«Կերպարները երեքն են, որոնց ընտրել եմ այն ժամանակ, երբ գնացել էի արվեստանոց, որտեղ կային և՛ առողջական խնդիրներ ունեցող, և՛ առողջ նկարիչներ: Կանգնել ու սպասում էի, թե ովքեր կցանկանան շփվել ինձ հետ: Հերոսներն իրենք ինձ ընտրեցին, ներս հրավիրեցին, և կայացավ մեր ծանոթությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Փափենբրոքը:

Նա շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատելը հեշտ է, քանի որ նրանք բաց են, հումորով ու անմիջական:

«Ստեղծեցի այս ֆիլմը, որպեսզի ցույց տամ, որ ոչ թե պետք է փափուկ միջավայր ստեղծել խնդիրներ ունեցող արվեստագետների համար, այլ ցույց տալ, որ նրանք ուրիշ կերպ կարող են աշխատել: Հետաքրքրված եմ այդ խմբով, քանի որ նրանք ոչ թե մանկավարժական, թերապեվտիկ մոտեցումներով են առաջնորդվում, այլ ինտուիտիվ և փորձարարական»,-ասաց նա:

Պարոն Վ.-ն սիրում է ծիծաղել: Նա և ընկերները` պարոն Ք.-ն և պարոն Գ.-ն, մասնակցում են տարատեսակ հաշմանդամություն ունեցող նկարիչների համայնքային նախագծին: Ուտոպիական հասարակությունը, որտեղ արվեստագետները ոչ թե մրցում, այլ համագործակցում են ու միմյանց աջակցում, ինչպես պարզվում է, գործնականում վնասակարության չափ խաղաղ է:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան