«Գյուղացիներ»-ը անդրադարձ է Բուլղարիայի գյուղական կյանքին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր մարդկանց խոստովանություններ ոչ այնքան փոքր բաների մասին. կովեր, կյանք, հավատ, մահ, շների ու մկների տված օգուտը, շիկահեր մատուցողուհիներ ունենալու անհրաժեշտությունը, Ժան-Պոլ Սարտր և էկզիստենցիալիզմ, ձկնորսություն, ծեր բախտագուշակներ ու քամի: Այսպես կարելի է բնորոշել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթին ներկայացված «Գյուղացիներ» կինոնկարի հերոսների հետաքրքրությունների շրջանակը: Ժապավենի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Ցվետան Դրագնևը:

«Ուսումնասիրել ենք բուլղարական գյուղը ու տասներկու հետաքրքիր, ինքնատիպ կերպարներ ընտրել ֆիլմի համար: Տեղի մարդիկ գյուղացիներ են, բայց չեն զբաղվում հողագործությամբ, նրանք պարզապես ապրում են գյուղում ու պահպանում իրենց գոյությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դրագնևը:

Նա շեշտեց, որ եթե ցանկանում եք փոքր գյուղում կինո նկարել, պետք է խոսել գյուղապետի հետ, եթե կա նմանը: «Նրան ամեն բան մանրամասն բացատրելուց հետո է միայն հնարավոր խոսել բնակիչների հետ ու նրանց անմիջական և կենդանի ապրելակերպը ներկայացնել ֆիլմում: Ծանոթացանք հովվի հետ, ով երեկոյան ժամանակն անցկացնում է գարեջրատանը: Նրանք ապրուստի լայն հնարավորություններ չունեն և չեն լքում իրենց գյուղը միայն գումար չունենալու կամ հաշմանդամ լինելու պատճառով»,-ասաց ռեժիսորը և հավելեց, որ միայն այդ գյուղով չի կարելի եզրակացություն կատարել ողջ Բուլղարիայի մասին, բայց խնդիրներին պետք է անդրադառնալ:

Դիտակետում Բուլղարիայի գյուղական կյանքն է: Անապագա և անհույս փոքրիկ, ամայի երկաթգիծ: Ոչ ոք գնացքից չի իջնում, ոչ էլ գնացք նստում: Թոշակի անցած մի ծեր սլաքավար է ապրում այստեղ ընտանիքի հետ: Մոտակա գյուղի բանաստեղծը ծայրը ծայրին հասցնելու համար գերեզմաններ է փորում: Կինոմեխանիկը հիշում է կինոթատրոնի երբեմնի լիքը դահլիճը: Մի ծերունի փնտրում է այն տանձենին, որի մոտ սովորաբար հանդիպում էին երիտասարդ սիրահարները: Հովիվը երազում է ռեստորանում մատուցվող պաղպաղակի մասին: Մի բուժակ և փիլիսոփա խնամում է միայնակ ու ծեր կնոջ: Փոքր մարդկանց խոստովանություններ ոչ այնքան փոքր բաների մասին. կովեր, կյանք, հավատ, մահ, շների ու մկների տված օգուտը, շիկահեր մատուցողուհիներ ունենալու անհրաժեշտությունը, Ժան-Պոլ Սարտր և էկզիստենցիալիզմ, ձկնորսություն, ծեր բախտագուշակներ ու քամի:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

Հայերեն

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ