ԵԽ պատգամավորը հորդորել է Ադրբեջանին համաձայնել ԼՂ շփման գծում հետաքննական մեխանիզմերի տեղադրմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանոքը (Միացյալ Թագավորություն) կոչ է արել Ադրբեջանին համաձայնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը:

Նա խիստ մտահոգիչ է անվանել Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրության վերջին լարումը: Խորապես ափսոսալով ադրբեջանական կողմում գրանցված քաղաքացիական կորուստների փաստի առնչությամբ՝ ԵԽ պատգամավորն ասել է. «Տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական հենակետերը տեղակայված են քաղաքացիական տարածքներում՝ կենդանի վահան ստեղծելու նպատակով, խիստ մտահոգության առիթ են, նման արարքները հակասում են Ժնևյան կոնվենցիային: Անհրաժեշտ է ամբողջական հետաքննություն իրականացնել միջադեպի առնչությամբ ու վերադառնալ Մինսկի գործընթացին՝ որպես շփման գծում առկա լարվածության թուլացման միջոց»:

Չարլզ Թանոքը հիշեցրել է, որ Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմների տեղադրման առաջարկին: «Ես կոչ եմ անում Ադրբեջանին վարվել նույն կերպ»,- ասել է նա:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում