«Ցանկալի Դուրգան» անդրադառնում է Հնդկաստանում առկա իրականությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենդանաբանություն և իրավաբանություն ուսանելուց հետո իրավաբանությամբ զբաղվող հնդիկ ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» կինոնկարը ներկայացնում է կնոջ և տղամարդու փախուստը ճակատագրից: Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում: Ժապավենի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Ներկայումս Նյու Դելիում եմ աշխատում ու վերջին շրջանում երեք խաղարկային ֆիլմ եմ նկարահանել: «Ցանկալի Դուրգան» մրցանակի է արժանացել Ռոտերդամում, և ուրախ եմ, որ այն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սասիդհարանը:

Նրա խոսքով` կինոն իր կիրքն է, և ինքը երազներով ու սիրով է նկարահանում դրանք:

«Այս ֆիլմը բավականին բարդ է… Այն առանց սցենարի եմ նկարահանել: Հատուկ նպատակ չեմ հետապնդել, ցանկացել եմ հույզեր փոխանցել ու, կարծում եմ, որ յուրաքանչյուր դիտող կարող է իր հետևություններն անել, դրական կամ բացասական կարծիքն ունենալ կինոյի վերաբերյալ: Ցանկացած մարդ կարող է իր պատմությունը գտնել այս ժապավենի միջոցով, և եթե ես հատուկ նպատակ հետապնդեմ՝ կինո ստեղծելիս ֆիլմի լսարանը սահմանափակ կլինի»,-շեշտեց նա:

Անդրադառնալով կինոնկարի խնդիրներին` ռեժիսորն ասաց, որ Հնդկաստանում առանց ֆիլմը դիտելու, միայն վերնագիրը կարդալով մարդիկ սխալ եզրակացություններ են կատարել:

Նա շեշտեց, որ կինոն չունի սկիզբ ու ավարտ, և դա իր յուրահատուկ մոտեցումն է այդ արվեստին: «Բնականաբար, այն մարդիկ, ովքեր պատմությունների սիրահար են, գուցե հիասթափվեն այս ժապավենից»,- եզրափակեց Սանալ Կումարը:

Մի կեսգիշեր Հյուսիսային Հնդկաստանից գաղթած Դուրգան և Քաբիր անունով կերալացի մի երիտասարդ փախուստի են դիմում: Նրանք սպասում են փոխադրամիջոցի մոտակա երկաթուղային կայարան հասնելու համար, որպեսզի հեռու տանող գնացք նստեն: Զենք տեղափոխող երկու գանգստեր իրենց օգնությունն են առաջարկում զույգին: Դուրգայի ուղևորությանը զուգահեռ մեկ այլ խորհրդավոր իրադարձություն է կատարվում Հնդկաստանում: Կերալայի մի գյուղում հավատացլալները զբաղված են ծիսարվեստի մի արարողությամբ՝ ի հատուցում Կալի աստվածուհու բնակավայրում խնդիրների լուծման, իսկ Կալին Դուգա աստվածուհու մարմնացյալ ցասումն ու մոլեգնությունն է:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

Հայերեն

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում